Выбрать город: Երևան

    Вы находитесь в городе Ваш город: Երևան

    Выбрать другой
    От выбранного города зависят цены и способы оплаты.
    РУС

    INVITRO կազմակերպությունը մտել է Հայաստանի շու‹

    Այսօր փետրվարի 27-ն է, INVITRO միջազգային բժշկական կազմակերպության առաջին գրասենյակը սկսեց ընդունել հաճախորդներին հանրապետության մայրաքաղաքում` Երևանում:

    INVITRO-ի գրասենյակում հաճախորդները կարող են միայն մի այցելության ընթացքում բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները հանձնել առանց հերթի և արդյունքների երկար սպասման: Հիվանդի ներկայությամբ կենսաբանական նյութով տարայի վրա փակցվում է յուրահատուկ շտրիխ-կոդ, որի շնորհիվ թեստի արդյունքները երբեք չեն շփոթում ու չեն կորչում: Կենսաբանական նյութի նմուշները Երևանի բժշկական գրասենյակից ուղարկվում են INVITRO-ի Մոսկվայի կենտրոնական լաբորատորիա` կազմակերպության ինը սեփական տեխնոլոգիական համալիրներից մեկը: Այն զինված է առաջատար համաշխարհային արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով ու մարդկային գործոնը բացառող, հուսալի արդյունքներ ապահովող վերջին սերնդի ավտոմատ վերլուծիչներով: 

    Հիվանդները կարող են INVITRO-ին դիմել բուժող բժշկի ուղեգրմամբ կամ ինքնուրույն: Կարելի է պատվիրել ինչպես հասարակ, այնպես էլ բարդ հետազոտություններ. գենետիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, ցիտոլոգիական և այլն: Բացի առանձին թեստերից, INVITRO-ն առաջարկում է բժշկական հետազոտությունների համալիր պրոֆիլներ , ինչպես նաև հոսպիտալացման համար փաթեթներ: 

    Լաբորատոր հետազոտության պատրաստ լինելու մասին հիվանդին կհաղորդի անվճար SMS-ծանուցումը: Դրանք կարելի է ստանալ էլեկտրոնային փոստով, www.invitromed.am կայքի անձնական էջում, իսկ ցանկության դեպքում վերցնել բժշկական գրասենյակից կամ օգտվել առաքման ծառայությունից: Անկախ ընտրված եղանակից, INVITRO-ն երաշխավորում է անձնական բժշկական տեղեկության գաղտնիությունը: Բժշկական գրասենյակում հիվանդներին անվճար խորհրդատվություն է տրամադրում բժիշկը, որն օգնում է վերծանել հետազոտությունների ստացված արդյունքները: 

    Երևանի բժշկական գրասենյակն աշխատում է աշխատանքային օրերին 08:00-ից 19:00-ն և շաբաթ 08:00-ից 15:00-ն, կիրակի` ազատ օր: Ընտրված հետազոտությունների համար կարելի է վճարել կանխիկով կամ բանկային քարտով: 

    Բժշկական գրասենյակի հասցեն. ք. Երևան, Կոմիտասի փող., տ. 7: Շենքի դիմաց կա վճարովի կայանատեղի, իսկ բակային մասում` անվճար ավտոկայանատեղի:

    IMG_4900 (002).jpg
    Наверх