Выбрать город: Երևան

    Вы находитесь в городе Ваш город: Երևան

    Выбрать другой
    От выбранного города зависят цены и способы оплаты.
    РУС

    Մինչև սեպտեմբերի 15-ը INVITRO երևանյան բժշկական գր

    Վահանաձև գեղձը օրգան է, որն իր ձևով թիթեռնիկ է հիշեցնում և տեղեդրված է պարանոցի միջին երրորդականում: Հորմոնները, որոնք այն արտադրում է , կարևոր դեր են խաղում բոլոր այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում: Մասնավորապես, կարգավորում են նյութափոխանակության արդյունավետությունը և արագությունը և էներգիան, խթանում են բջիջների բաժանմանը, աճին և հասունացմանը(հատկապես զարգացող օրգանիզմում), կարգավորում են իմունային համակարգի և սրտի աշխատանքը, ուղեղի ակտիվությունը և մկանային տոնուսը: Շատ դեպքերում հենց այդ հորմոններն են ազդում օրգանիզմի հոգեկան և ֆիզիկական զարգացման վրա: Վահանաձև գեղձը իր ֆունկցիայով էնդոկրին օրգան է, որը յոդն դուրս է բերում արյունից, պահեստում է այն, սինթեզում է յոդ պարունակող հորմոնները և թիրեոտրոպ հորմոնի <<հրամանով>> ներմուծում է արյան մեջ, որն իր հերթին ձևավորվում է գլխուղեղի հատուկ կառուցվածքում՝ գիպոֆիզում:

    Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է վահանաձև գեղձի հիվանդությունների աճ: Դրանց ենթակա են ոչ միայն յոդի պակասի էնդեմիկ գոտիների բնակիչները, այլ նաև մեգապոլիսների բնակիչները, ինչպես նաև նրանք, ում կյանքում առկա են մշտապես սթրեսներ , <<անքնություն>> և ոչ ճիշտ սննդակարգ-այսինքն մեծ հաշվով, մենք բոլորս: Հաճախ հիվանդության նախանշանները զարգանում են դանդաղ և աննկատ, սակայն միևնույն ժամանակ թերապիայի հաջողությունը ուղղակիորեն կախված է ժամանակին արված ախտորոշումից:

    Վահանաձև գեղձի համալիր հետազոտությունը իր մեջ անպայման ներառում է արյան մեջ Թիրեոտրոպ հորմոնի պարունակության հետազոտություն:

    Առաջարկում ենք բոլոր այցելուներին անցնել <<Վահանաձև գեղձ: լաբորատոր մինիմումը 2000 դրամով>> հետազոտությունը ակցիայով: Բժշկական գրասենյակի աշխատակիցները կներկայացնեն ակցիայի մանրամասները և կօգնեն պատրաստվել հետազոտությանը:

    DSC06830.jpg
    Наверх