Выбрать город: Երևան

    Вы находитесь в городе Ваш город: Երևան

    Выбрать другой
    От выбранного города зависят цены и способы оплаты.
    РУС

    Երևանում բացվել է երկրորդ INVITRO բժշկական գրաս

    INVITRO Միջազգային բժշկական ընկերությունը բացում է իր երկրորդ գրասենյակը Հայաստանի ամենամեծ և միևնույն ժամանակ մայրաքաղաք Երևանում:

    Այժմ ծառայությունները բարձր ճշտության ախտորոշման բնագավառում դարձել են ավելի հասանելի Երևանի բնակիչների համար, որտեղ սկսել է աշխատել երկրորդ INVITRO բժշկական գրասենյակը: Նոր բժշկական գրասենյակն առաջարկում է լաբորատոր, այդ թվում գինեկոլոգիական և ուրոլոգիական նյութի հետազոտությունների լայն սպեկտր, ինչպես նաև բժիշկ-խորհրդատուի անվճար ծառայություն, որը օգնում է կողմնորոշվել անհրաժեշտ անալիզների ընտրության մեջ և վերծանել արդյունքները:

    Բոլոր հետազոտություններն անց են կացվում ընկերության կենտրոնական լաբորատորիայում՝ Մոսկվա քաղաքի INVITRO ընկերության սեփական տասը տեխնոլոգիական համալիրներից մեկում, զինված համաշխարհային արտադրողների ամենաարդիական սարքավորմամբ և վերջին սերնդի անլիզատորներով, ինչը բացառում է մարդկային գործոնը և ապահովում հետազոտությունների արդյունքների հուսալիությունը:

    Արդյունքների պատրաստ լինելու մասին օպերատիվ տեղեկանալու համար բավական է միացնել անվճար SMS-տեղեկացումը: Իսկ ստանալ դրանք հնարավոր է առաջարկված եղանակներից մեկով. Էլեկտրոնային փոսի, www.invitromed.am կայքում անձնական էջի կամ բժշկական գրասենյակ դիմելու միջոցով: Հիվանդների անձնական տվյալները խիստ գաղտնի են:

    Աշխատանքային ժամերը. 7:30 - 19:00 աշխատանքային օրերին, 8:00 - 15:00 շաբաթ օրը, 8:30 - 15:00 կիրակի օրը:

    Հասցե. Հայաստան, ք.Երևան, Մաշտոցի պողոտա, շենք 42, գր. 13:

    Ծառայությունների դիմաց Դուք կարող եք վճարել կանխիկով կամ քարտով:
    Наверх