Выбрать город: Երևան

    Вы находитесь в городе Ваш город: Երևան

    Выбрать другой
    От выбранного города зависят цены и способы оплаты.
    РУС

    Հայաստանում բացվել է INVITRO-ի նոր բժշկական գրաս

    INVITRO բժշկական կազմակերպությունը Հայաստանի շուկա է մտել 2017 թվականի սկզբին` Երևանում գրասենյակ բացելով: Այսօր, 2017 թվականի հունվարի 15-ին, նոր բժշկական գրասենյակն սկսել է ընդունել հաճախորդներին Արմավիր քաղաքում:

    Արմավիրը տեղակայված է Հայաստանի Հարավ-արևմտյան մասում, Երևանից 44 կիլոմետր հեռավորության վրա: Ժամանակակից քաղաքի կողքին գտնվում են Արմավիրի` մթա 2-րդ դարի Հայաստանի առաջին մայրաքաղաքի հնագույն ավերակները: Արմավիրում INVITRO-ի բժշկական գրասենյակը կոչված է քաղաքի բնակիչներին ու հյուրերին ապահովել լաբորատոր հետազոտությունների լայն տեսականու հասանելիություն, առանց գրանցման, հերթերի և պատասխանների երկար սպասման:

    Նոր բժշկական գրասենյակում կարող եք օգտվել բժիշկ-խորհրդատուի անվճար ծառայությունից, ով կօգնի ընտրել անհրաժեշտ տեստերը, կպատմի կենսանյութը վերցնելու և դրան նախապատրաստվելու գործընթացի մասին, ինչպես նաև կմեկնաբանի հետազոտությունների արդյունքները:

    Շատ հետազոտությունների արդյունքներ պատրաստ են լինում կենսանյութը վերցնելու օրվանից մեկ օր հետո: INVITRO-ի ցանկացած բժշկական գրասենյակ կարող եք դիմել բժշկի ուղեգրով կամ ինքնուրույն: Արդյունքները կարելի է ստանալ էլեկտրոնային փոստով, www.invitromed.am կայքի անձնական էջի միջոցով կամ բժշկական գրասենյակ դիմելով: Իսկ դրանց պատրաստ լինելու մասին օպերատիվ կերպով իմանալու համար բավարար է միացնել անվճար SMS–հաղորդագրությունը:

    Հասցեն. Հայաստան, ք. Արմավիր, Հանրապետության փողոց, 21/4 բն.

    Ծառայությունների համար կարող եք վճարել կանխիկ կամ քարտով:

    armavir.jpg
    Наверх